Միջոցառում՝ նվիրված Վահե Հայկին
«Մեր մեծերը» խորագրով միջոցառումների շարքից մարտի 17-ին Շիրակի մարզի Վահրամաբերդի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված սփյուռքահայ գրող Վահե Հայկին։ Այն կազմակերպել էր դպրոցի լեզվագիտական մասնախումբը (ուսուցչուհի՝ Ա. Սարգսյան)։ Միջոցառման նպատակն էր ճանաչել մեր մեծերին, ծանոթանալ սփյուռքահայ հեղինակների գործերին։ Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Վահրամաբերդի միջնակարգ դպրոցից:
Միջոցառման նյութը Վահե Հայկի «Կաթիդ փարան չմոռնաս» պատմվածքն էր։ Աշակերտները նախապես կարդացել էին պատմվածքը, ծանոթացել Վահե Հայկի կենսագրությանը։ Գրողի կյանքը, հասարակական գործունեությունը ներկայացնելուց հետո դիտեցին պատմվածքի բեմականացումը։ Թեման հուզիչ էր, աշակերտները տպավորված էին, քննարկեցին պատմվածքը, ցանկություն հայտնեցին կարդալու հեղինակի այլ գործեր։
Հավելենք, որ միջոցառումն իրականացվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում: