«Սևրից մինչև Լոզան». բաց դաս-միջոցառում Ակնալճի միջնակարգ դպրոցում
Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում «Սևրից մինչև Լոզան» թեմայով, որը նվիրված էր ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրում ներառված Ավետիս Ահարոնյանի 150-ամյակին:
Այս դասի ընթացքում արդիական հնչեղություն է հաղորդվում տարբեր միջազգային ատյաններում Սևրի պայմանագրի արծարծման հարցին: Դասի բուն նպատակն է` ներկայացնել Փարիզում ՀՀ ազգային պատվիրակությունների գործունեությունը, Սևրի պայմանագիրը և ԱՄՆ նախագա Վ. Վիլսոնի հայանպաստ գործունեությունը, արդիական և հրատապ դարձնել նրա գծած Հայաստանի սահմանների հարցը: Սակայն մեծ տերությունների դիվանագիտական խաղերի հետևանքով Սևրի պայմանագիրը այդպես էլ չիրականացվեց, և պատմական Հայաստանի վերականգնման հարցը մնաց որպես զուտ երազանք:
Դասի ավարտին ուսուցչուհին դասը եզրափակում էր Ավետիս Ահարոնյանի խոսքերով .
«Պատմության սխալններն ուղղելու ելք չկա, և այդ ելքը Հայոց միությունն է, հարատևման դժվարին ճանապարհի հաղթահարումը»: