Արճիսի դպրոցում նշել են Գրիգոր Զոհրապի 155-ամյակը
Արճիսի միջնակարգ դպրոցում ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակում նշվեց արևմտահայ հեղինակ, հասարակական գործիչ, թուրքական խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապի 155-ամյակը: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են դպրոցից:
Աշակերտները նախ ներկայացրին Նորավեպի իշխանի կյանքի ուղին, ստեղծագործությունները և եղերական մահը 1915թ. ապրիլին:
Դահլիճը ձևավորված էր թեմային համահունչ, ցուցադրվում էին նկարներ Զոհրապից և նրա ստեղծագործություններից:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Ալավերդյանը 8-րդ դասարանի աշակերտների ջանքերով բեմադրեց Գր. Զոհրապի <<Առջի սեր, առջի բարին>> նորավեպը:
Ուսուցչուհուն հաջողվեց վեր հանել Զոհրապի անցած ողջ կյանքը:
Աշակերտները Զոհրապի արարքը համարեցին հերոսություն, երբ բարեկամների հայրենիքից հեռանալու հորդորներին նա պատասխանեց. <<Որու թողեմ սա անտեր ու անգլուխ ժողովուրդը, չէ, հեռանալ չեմ կըրնար, պարտքս է մինչև վերջ պատնեշի վրա կենալ>>: