Հանրապետական խորհրդակցություն՝ Մայրենիի օրվան ընդառաջ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/Մայրենիի-օր.jpg)
Փետրվարի 19-ին, ժամը 15:00-ին ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում (Հասցե` Գր.Լուսավորիչ 15, 2-րդ հարկ) ՀՀ սփյուռքի նախարարության և Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հետ համատեղ Մայրենիի օրվան ընդառաջ տեղի կունենա «Հայոց լեզվի ուսումնասիրության արդի հիմնահարցեր» խորագրով հանրապետական խորհրդակցություն:
Ելույթներվ հանդես կգան ՀՀ Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ ՀՀԳԲ ակադեմիկոս – քարտուղար Յու.Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ ԼԻ տնօրեն Վ.Կատվալյանը և այլք:
Միջոցառմանը կմասնակցեն անվանի լեզվաբաններ, ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ:
Կքննարկվեն հայոց լեզվի ուսումնասիրության հարցեր, կներկայացվեն հանրապետության գիտակրթական հաստատություններում մայրենիի հետազոտության տարբեր ուղղություններն ու եղանակները, կհստակեցվեն առկա խնդիրները և համագործակցության հնարավորությունները: