Սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ՝ նվիրված Տեառնընդառաջ տոնին

 Փետրվարի 11-ին   ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տեառնընդառաջ տոնի առթիվ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի նախասրահում մեկնարկեց  ավանդական դարձած Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:

Ցուցահանդես-տոնավաճառ այցելեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շրջեց ցուցասրահում, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին :

Այնուհետև նախարարը շնորհակալություն հայտնեց Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը, որն իր դռները բացել է սիրիահայերի առջև, ովքեր հնարավորություն ունեցան իրենց արհեստը, ձեռքի աշխատանքները, արվեստը ներկայացնելու նաև ուսանողությանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին 40-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, զարդեր, հրուշակեղեն, արևելյան ուտեստներ:

Ցուցահանդես-տոնավաճառը շարունակվելու է նաև փետրվարի 12-ին:

1 2

Scroll Up