ԵԽԽՎ-ն ընդունեց Մարկովիչի հակահայկական զեկույցը

ԵԽԽՎ-ում հունվարի 26-ին կայացել է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով զեկույցի քվեարկությունը։
98 պատգամավոր կողմ է քվեարկել զեկույցին, 71-ը՝ դեմ, 40-ն էլ ձեռնպահ են մնացել։ Բանաձեւի նախագիծն ընդունվել է։
Ավելի վաղ ԵԽԽՎ–ն քվեարկությամբ մերժել էր մյուս հակահայկական նախաձեռնության` բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով բանաձեւի նախագիծը։
Ըստ News.am-ի` Եվրոպայի միավորված ձախերի, սոցիալիստների ու Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները դեմ են արտահայտվել հակահայկական զեկույցներին: