ԵԽԽՎ նախագահ․ Ղարաբաղի վերաբերյալ զեկույցների քննարկումը հնարավոր է տեղի չունենա

Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որը կտևի հունվարի 25-ից 29-ը։

Նստաշրջանի մեկնարկից առաջ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, որի լիազորություններն ավարտվում են արդեն այսօր, հանդես եկավ մամուլի ասուլիսով և պատասխանեց լրագրողների հարցերին։

Անն Բրասյորը, ներկայացնելով ԵԽԽՎ օրակարգը, նշեց նաև ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված 2 հակահայկական զեկույցների նախագծերի մասին՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից», որոնց քննարկումն ու քվեարկությունը նախատեսված է հունվարի 26-ին։

Անն Բրասյորը, սակայն, հայտնեց, որ կան բազմաթիվ առաջարկներ՝ վերոնշյալ բանաձևերի նախագծերի վերաբերյալ քննարկում չանցկացնել։

«Վերջնական որոշումը, իհարկե, պետք է կայացնի վեհաժողովը՝ անցկացնել քննարկում, թե ոչ, կամ այն հետ ուղարկել հանձնաժողով»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասաց Անն Բրասյորը։

Scroll Up