Կառավարությունը հավանություն է տվել «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի 2015թ. ծրագրին

Կառավարությունը հավանություն է տվել «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի 2015թ. ծրագրին և միջոցառումների ցանկին: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել 2013թ. անցկացված «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի արդյունքները: 15 միջոցառումներին այն ժամանակ մասնակցել էր ինը երկրի 300 ներկայացուցիչ:

Այսօր տեղի ունեցած նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ուսումնական քարտեզների ձևավորման և կազմման աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարությունը վերաբաշխում է կատարել 2015թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, ինչի արդյունքում 100-րդ տարելիցի նախաշեմին կունենանք մեկ տասնյակից ավելի քարտեզ, որոնք կբաշխվեն ՀՀ, ԼՂՀ և սփյուռքի ուսումնական հաստատություններին: Վարչապետի խոսքով ինքը տեսել է քարտեզների նմուշները և բարձր է գնահատում կատարված աշխատանքը:

Scroll Up