Եվգենի Կիսինը ելույթ չի ունենա Թուրքիայում, քանի դեռ այն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Իմ անձնական համոզմունքն է, որ եթե երաժիշտներից շատերը հրաժարվեն ելույթ ունենալ Թուրքիայում, այնտեղ կհասկանան, որ ժողովուրդը տուժում է իր ղեկավարների արարքներից՝ ինչն էլ կխթանի կիրթ մտածելակերպով մարդկանց առավել տեղեկացվածությանը»,-ասել է Եվգենի Կիսինը:
Նա նշել է նաև, որ արդեն վեց տարի է, ինչ ելույթ չի ունեցել Ռուսաստանում, սակայն հնարարավոր է, որ այնտեղ հանդես գա 2017-ին:
Հիշեցնենք, որ Եվգենի Կիսինը վերջին երեք տարիների ընթացքում երկու անգամ Հայաստան է ժամանել (2012թ, 2015թ) մենահամերգային մեծ ծրագրերով, ինչպես նաև խոշոր բարեգործական ձեռնարկներով: