«Հայաստան. 100 տարի անց» լուսանկարների ցուցահանդես Բարսելոնայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/աա.jpg)
Ապրիլի 21-ին Սանտա Կոլոմա դե Գրամենետ (Բարսելոնա) քաղաքի Սուրբ Ջուզեպ Օրիոլ եկեղեցու զանգերը կհնչեն հարյուր անգամ, և մեկ րոպե լռությամբ կհարգվի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այսպես կմեկնարկվի լուսանկարիչ Անդրեու Ֆերնանդեսի «Հայաստան. 100 տարի անց» լուսանկարների ցուցահանդեսի բացումը:
Այս մասին տեղեկացնում է «Հայերն այսօր»-ի Բարսելոնայի մեր աղբյուրները: