ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դիվանագիտական դպրոցում հանդես եկավ դասախոսությամբ

Դեկտեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Դիվանագիտական դպրոց, որտեղ հանդես եկավ «Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնախնդիրները» թեմայով դասախոսությամբ:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հայկական Սփյուռքի ձևավորման փուլերը, անդրադարձավ հայրենադարձության խնդրին և ներկայացրեց նախորդ փորձը:

Նախարարը խոսեց համազգային առաջնահերթությունների մասին:

Նախարարը անդրադարձավ ոլորտին առնչվող խնդիրներին, դրանց լուծման հնարավոր հեռանկարներին, ինչպես նաև, Հայկական սփյուռքին առնչվող բազում հարցերի:

Դասախոսության ավարտից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան Հայրենիք-Սփյուռք գործակցության վերաբերյալ:

Վերջում ցուցադրվեց Սփյուռքի նախարարության ծրագրերը ներկայացնող տեսաֆիլմ:

Հրանուշ Հակոբյանը դիվանագիտական դպրոցին նվիրեց Սփյուռքի նախարարության կողմից հրատարակած գրքեր:

2 3

Scroll Up