ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ոճը.լուսանկարներ

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի կանանց ոճը:
Այս անգամ կայքն անդրադարձել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Նա երկար տարիներ է գտնվում քաղաքականության մեջ և լավ գիտի պաշտոնյա կանանց dress code-ի մանրամասները:
Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտած նախարարի կերպարներն էլ մաթեմատիկայի պես ճշգրիտ են՝ ուղիղ ձևվածքներ, եռանկյունաձև բացվածքներ՝ առանց շեղումների և ավելորդությունների:Նա բավականին բարձրահասակ է, այդ պատճառով, սովորաբար, կրում է ցածր կրունկով կոշիկներ, իսկ մարգարտյա շղթան ՀՀ սփյուռքի նախարարի սիրելի զարդն է և առկա է գրեթե բոլոր կերպարներում: Հրանուշ Հակոբյանի զգեստապահարանում շատ են ինքնատիպ կոստյումները: