Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիո Ֆոտիսի հետ
Հոկտեմբերի 20-ին Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիո Ֆոտիսի միջև երկկողմ հանդիպումը: Ներկա է եղել նաև Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրից բխող համագործակցության հետագա հարցերը և անելիքները:
Կողմերը երկուստեք ընդգծեցին Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (Արևելյան տարածաշրջան), Հույն-ամերիկյան առաջնորդության խորհրդի, Կիպրա-ամերիկյան կազմակերպությունների դաշնության և «Կիպրոսի արդարադատության» միջազգային համակարգող խորհրդի (PSEKA) միջև 2016 թ. ապրիլի 9-ին Նյու Յորքում ստորագրված Փոխըմբռնման հուշագրի կարևորությունը՝ նշելով, որ դրանք լավ հիմքեր են ստեղծել նաև այլ երկրներում սփյուռքյան համայքների միջև համագործակցության զարգացման առումով: