Անուշ Գրիգորյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

Հայաստանը ներկայացնող Անուշ Գրիգորյանը հռչակվեց բռնցքամարտի կանանց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, հայտնում է NEWS.am Sport-ը:
Հունգարիայում ավարտված Եվրոպայի առաջնության 51 կգ քաշային կարգի եզրափակիչում Անուշ Գրիգորյանի մրցակիցը հույն Պլեա Ֆոտեինն էր, որի նկատմամբ հայ մարզուհին տարավ վստահ հաղթանակ, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից եւչենպիոնության ճանապարհին հաղթել էր մոլդովացի Եկատերինա Կարպին, հունգարացի Ալեխանդրա Վիգլասին եւ բրիտանացի Էլիս Ջոնսին:
Հիշեցնենք, որ Անուշ Գրիգորյանը 2014 թվականին նվաճել էր նաեւ երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: