Մարտունու և Ասկերանի ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն է ընթանում

Ղարաբաղա­ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին անհանգիստ է: Այսօր ժամը 14:00-­ից սկսած առաջնային գծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ­7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այս պահի դրությամբ կողմերի միջև ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է: Շփման գծի ողջ երկարությամբ հայ դիրքապահները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և իրավիճակը պահում աչալուրջ վերահսկողության տակ: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնային գծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

Scroll Up