«Գեղարդ» համույթը Գերմանիայում հյուրախաղեր կունենա

Երեսուն տարուց ավել գործունեություն ծավալող «Գեղարդ» պարի համույթը սեպտեմբերին կմեկնի Գերմանիա՝ հյուրախաղերի: «Արմենպրես»­ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Գեղարդ» պարի համույթի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Ալբերտ Կիզիրյանը:

«Սեպտեմբերի 15­ին մեկնում ենք Գերմանիա: Գերմանացիներն արդեն վարձել են դահլիճը, մոտավորապես 5 համերգ կունենանք: Բացի այդ, սեպտեմբերի 21­-ին ելույթ ենք ունենալու Հայաստանի անկախության տոնին նվիրված համերգով»,­նշեց Ալբերտ Կիզիրյանը: «Գեղարդ» պարի համույթի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ պարողները վերջերս են վերադարձել Ռումինիայից, որտեղ ևս հյուրախաղեր են ունեցել:

«Այժմ պատրաստվում ենք, փորձեր կատարում, որպեսզի մեկնենք Գերմանիա: Գերմանացիները բոլոր ծախսերը հոգում են, օդանավով ենք գնալու: Ռումինիա գնացել էինք 28 հոգանոց կազմով, իսկ Գերմանիա կգնանք 19 հոգով»,­ հավելեց Ալբերտ Կիզիրյանը: Նրա խոսքով՝ Գերմանիայից հետո միգուցե դեպի ԱՄՆ ուղևորվեն, սակայն այդ հյուրախաղերը դեռևս հաստատված չեն: «Գեղարդ» անսամբլը ստեղծվել է 1980 թվականին Աբովյան քաղաքում: Համույթը ելույթներ է ունեցել երկրների բեմերում:

Scroll Up