Արցախյան երգչախումբը հաջողությամբ ելույթ ունեցավ Լիտվայում

Հուլիսի 3-8-ը Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը Վիլնյուսում մասնակցեց «Gratulationes» ընկերության կողմից կազմակերպված հոգևոր երաժշտության §Լաուդատե Դոմինում¦ 4-րդ միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնին:

Մրցույթի շրջանակներում երգչախմբերը համերգներով հանդես եկան Վիլնյուսի մի շարք մշակութային հաստատություններում և եկեղեցիներում:

Մրցութային ծրագրի համաձայն` երգչախմբերից յուրաքանչյուրը կատարեց  3 հոգևոր  երգ  և հանդես եկավ պարտադիր ծրագրով` կատարելով լիտվական երգ: Կանոնակարգի համաձայն՝ երգերը կատարվել են առանց նվագակցության՝ ակապելլա:

 Մրցույթ-փառատոնի արդյունքներով՝ «Մռակած» պետական կամերային երգչախումբը արժանացել է երրորդ մրցանակի, իսկ պարտադիր ծրագրում գրավել է առաջին տեղը` կատարելով լիտվացի կոմպոզիտոր Յուոզաս Նաույալիսի  «Tristis est anima mea» երգը:

ԼՂՀ մշակույթի նախարարության մամլո գրասենյակ

Scroll Up