Տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի բացման արարողությունը
Հուլիսի 06-ին, ժ.11:00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը (հասցեն՝ Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» դահլիճ):
«Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի մասնակիցներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Իրենց կատարումներով ծրագրի մասնակիցներին կողջունեն Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր ղեկավար Ջիվան Սարգսյանը, Հայաստանի ձայնը 2-րդ եթերաշրջանի մասնակից, հալեպահայ Արմեն Չամիչյանը :
Ծրագրի երրորդ փուլին կմասնակցի 151 երիտասարդ՝ աշխարհի 17 երկրից. ՌԴ-ից, Աբխազիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Շվեդիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Բելգիայից, Լեհաստանից, Լիբանանից, Բելառուսից, Սիրիայից, Չեխիայից, Իտալիայից, առաջին անգամ նաև Չինաստանից:
Ինչպես նախորդ փուլերին, այս փուլին ևս «Արի տունն» ունի 4-օրյա ճամբարային ծրագիր, որը կազմակերպվում է Ծաղկաձորում: