Տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 2015թ. վերջին`8-րդ փուլի բացումը

Օգոստոսի 17-ին, ժ.11:00-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի բացման արարողությունը (հասցեն՝ «Էրեբունի Պլազա» բ/կ, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):

8-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան է ժամանել շուրջ 60 երիտասարդ աշխարհի 12 երկրից՝ ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Էստոնիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից:

Scroll Up