Հայերենի ուսուցման փարոս՝ Սեն գետի ափին
Հուլիսի 4-ին Փարիզի մերձակա Ալֆորվիլ քաղաքում տեղի է ունենալու «Գևորգ Արաբյան» կրթօջախի բացման արարողությանը, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, Փարիզի և Ալֆորվիլի քաղաքապետերը և վարժարանի գլխավոր բարերար Գևորգ Արաբյանը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Ֆրանսիայի իր աղբյուրներից:
Կրթօջախի կառուցումն իրականություն է դարձել Ֆրանսիայի Հայոց թեմի նախկին առաջնորդ և APCAF-ի (Ֆրանսիայի հայ մշակույթի զարգացման հիմնադրամ) նախագահ Նորվան Արք. Զաքարյանի նախաձեռնությամբ: Շինարարության հիմնական ծախսերը հանձն է առել բեյրութահայ Գևորգ Արաբյանը:
Վարժարանի կառուցումը սկսվել է 2013-ին: Ճարտարապետական աշխատանքներն իրականացրել է «Հակոբյան» ճարտարապետական գրասենյակը: Եռահարկ վարժարանի ամբողջական մասկերեսը 1585 քառ. մետր է: Վարժարանում գործելու է նախակրթարան և միջնակարգ դպրոց:
Նորվան Արք. Զաքարյանի խոսքերով, դպրոցական այս գեղեցիկ շենքը, հայ ժողովրդին պատիվ բերող գեղեցկութեամբ, Ալֆորվիլ քաղաքի զարդերից մեկն է լինելու, հայերենի ուսուցման փարոս՝ Սեն գետի ափին: