Թավրիզում կտոնեն «Թամարյան» ազգային դպրոցի 120-ամյակը

Թավրիզի հայոց դպրոցների կազմակերպմամբ՝ դեկտեմբերի 17-ին Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանյան» սրահում մեծ շուքով կտոնեն «Թամարյան» ազգային դպրոցի 120-ամյա հոբելյանը:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը տեղի կունենա Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տեր Գրիգոր եպս. Չիֆթճյանի նախագահությամբ և Թեմական խորհրդի հովանավորությամբ: