Վիրահայերը Թբիլիսիում կանցկացնեն տոլմայի ավանդական փառատոնը

Վիրահայ համայնքը հայկական խոհանոցի առանձնահատկությունները ներկայացնելու նպատակով մտադիր է Թբիլիսիում անցկացնել տոլմայի ավանդական հերթական փառատոնը: Ինչպես հայտնում են Վիրահայոց թեմից, փառատոնը կկայանա հունիսի 28­-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում:

Կներկայացվեն հայ տանտիկինների պատրաստած տոլմայի բազմաթիվ տեսակներ: Միջոցառման նախաձեռնողը Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունն է` Վիրահայոց թեմի առաջնորդարանի և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:

Scroll Up