Սիրիահայ երեխաները կմասնակցեն «Արի տուն-2015» ծրագրի առաջին փուլին

Հունիսի 14-ին սկսվելու է ՀՀ սփյուռքի նախարարության սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն-2015» ծրագիրը:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Համահայկական ծրագրերի վարչությունից «Հայերն այսօրին»  տեղեկացրեցին, որ այս պահի դրությամբ ծրագրի առաջին փուլին մասնակցելու հայտադիմում է ներկայացրել 70 երեխա  աշխարհի վեց երկրներից՝ ՌԴ-ից, Բելառուսից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Ղրղզստանից և Թուրքմենստանից:

Նշենք, որ «Արի տուն-2015»-ի առաջին փուլին մասնակցելու համար  սիրիահայ երեխաներից 48 հոգի է հայտադիմում  ներկայացրել, իսկ թե նրանցից ստույգ քանի հոգի կմասնակցի ծրագրին կպարզվի մոտակա օրերի ընթացքում:

ՀՀ սփյուռքի նախարարության սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն-2015» ծրագիրը 8 փուլերով (յուրաքանչյուր փուլը՝ 14 օր) կշարունակվի մինչև օգոստոսի 29-ը:

Scroll Up