Հուշագիր՝ ՀՀ և ՌԴ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Սոչիում Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Պավել Կոլոբկովի հետ ստորագրել է «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին» հուշագիրը, որը նպաստելու է երկու երկրների միջև մարզական համագործակցության ամրապնդմանը և հետագա զարգացմանը: Այս մասին Հայերն այսօրին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Չիթչյանը։
Նախարար Ղազարյանը Սոչիում է գտնվում ԱՊՀ մասնակից երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Նիստը ընթացել է հունիսի 3-5-ը` Սոչիի Մարզական պատրաստության հարավային դաշնային կենտրոնում, որի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի սպորտի ոլորտի ղեկավարները: