Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպել են անգլիացի պաշտոնյաների հետ

Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները հոկտեմբերի 15-ին այցելել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն եւ հանդիպել գերատեսչության պաշտոնյաների հետ: Այս մասին տեղեկացնում է Yerkirmedia.am-ը:

Պատվիրակության անդամները նրանց են ներկայացրել Հայ դատի դիրքորոշումները Սիրիայի հայերի վիճակի, Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացի, Ադրբեջանի հակահայ քաղաքականության, Հայաստան-Թուրքիա սառեցված հարաբերությունների, տարածաշրջանում Անկարայի ոչ կառուցողական քաղաքականության, Հայոց Ցեղասպանության 100-ամյակի, ինչպես նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին խնդիրների մասին: Պատվիրակության կազմում են եղել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ու Անգլիայի Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Սեւան Արթինը:

Scroll Up