ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց ֆրանսահայ մեծանուն գեղանկարիչ Ժանսեմի աշխատանքների ցուցահանդես

Հունիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց «Արամե» պատկերասրահում ներկայացված ֆրանսահայ մեծանուն գեղանկարիչ Ժանսեմի աշխատանքների ցուցահանդես:

Պատկերասրահի տնօրեն Արամ Սարգսյանը ներկայացրեց ցուցադրված և հավաքածուն նոր համալրած կտավները, որոնք գրավում էին իրենց խորը բովանդակությամբ ու միայն ժանսեմական վրձնին բնորոշ զգացմունքայնությամբ:

Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 25-ը:

Scroll Up