Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Վերջին զանգի արարողությանը

Մայիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  Երևանի Դանիել Վարուժանի անվան N 89 դպրոցում մասնակցեց վերջին զանգի արարողությանը:

Նախարարը ջերմորեն շնորհավորեց և բարեմաղթանքի խոսքեր հղեց    դպրոցի շրջանավարտներին, ուսուցիչներին և տնօրինությանը: Նա մասնաորապես ասաց. «Դպրոցը և ուսուցիչն են դնում այն հիմքը, որի վրա հասակ են առնում մեր ապագա գիտնականները, բժիշկները, արվեստագետները, տնտեսագետները և մնացած մասնագետները»: Նախարար Հրանուշ Հակոբյանը  բարձր գնահատեց Դանիել Վարուժանի անվան դպրոցի մանկավարժներին, որոնց ջանքները ակնահատ են  նման գեղեցիկ ցերեկույթի ընթացքում աշակերտների պատրաստվածության մակարդակից:

Դիմելով շրջանավարտներին նախարարն ասաց.  «Մեր ազգը հզոր է, հավերժ է քանի որ ձեզ նման երիտասարդներ ունի: 21-րդ դարը գիտելիքի դար է և դուք պետք է ունենաք բարձր գիտելիքներ, որպեսզի կարողանաք ճանապարհ անցնել, ուժեղ  և մրցունակ լինել: Ես հավատում եմ, որ վաղը ձեզանից շատերը կդառնան մեր գիտության, մշակույթի,  տնտեսական ոլորտի հայտնի գործիչներ: Տարեք ձեզ հետ ձեր դպրոցի, Դանիել Վարուժանի պոեզիայի լույսը և թող այն միշտ ուղեկից լինի ձեզ՝ ձեր ամբողջ կյանքում»:

 v2v7v3v4 v5v1

Scroll Up