Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը լավագույն առիթն է` հարթելու Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները. Չեխ վերլուծաբան

Չեխ քաղաքական վերլուծաբան Անդրե Քոսինան քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վարած քաղաքականությունը՝ Սիրիայի և Հայոց ցեղասպանության հարցերի առնչությամբ: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը:

Քոսինան իր հոդվածում անդրադարձել է Սիրիայի ղեկավարության հանդեպ Էրդողանի ունեցած թշնամական կեցվածքին և «Իսլամական եղբայրներ»-ին, որը ահաբեկչական անօրինական կուսակցություն է Սիրիայում, Եգիպտոսում և այլ երկրներում:

Քոսինան շեշտել է, որ Թուրքիան հարյուր տարի անց տակավին չի կարողացել կարգավորել իր հարաբերությունները իր պատմության հետ և ընդունել իր պատասխանատվությունը այն հանցագործության, որը կատարել են իրենց նախնիները: Եվ այս մեկը երբեք զարմանալի չէ, քանի որ նրա նախագահը սահմանափակում է ժողովրդավարությունը և փորձում է քայքայել աշխարհիկ կարգը, ինչպես նաև պարտադրում է իր իսլամական հայացքները հանրային կյանքում և գործադրում օսմանական գաղութատիրական նոր քաղաքականություն:

Քոսինայի տեսակետով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը լավագույն առիթն է` հարթելու Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները:

Scroll Up