Մոսկվայի «Հայասա» պարային համույթը հինգ տարեկան է

Ապրիլի 29-ին՝ պարի միջազգային օրը, Մոսկվայում գործող «Հայասա» պարային համույթը դարձավ հինգ տարեկան։ Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Մոսկվայի իր աղբյուրներից: Հինգ տարի առաջ, ստանալով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությունը, համույթի գեղարվեստական ղեկավար Արփինե Ամիրյանը Հայորդյաց տան տնօրինության օգնությամբ, ձեռնամուխ եղավ մի նոր համույթի ստեղծմանը: Համույթը կարճ ժամանակահատվածում կարողացավ ոչ միայն կայանալ, սիրվել, լինել սպասված, այլև՝ Մոսկվայում դառնալ  հայկական  պարի դեսպանը։

 Հոբելյանի առիթով  համույթի անդամները և «Հայասայի» կայացման գործում ավանդ ունեցող այրերը՝ Հայորդյաց տան հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը և Հայորդյաց տան տնօրեն Հմայակ Գևորգյանը ստացան պատվոգիր-շնորհակալագրեր։

a1 a3

Scroll Up