Հայերը միացնում են Իրաքը
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ www.kitabat.com կայք-էջում Համզա Ալջանաբինը գրում է.
Ապրիլի 23-ին Բաղդադի ժամանակով ժամը 19:30-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, որին զոհ գնացին 1,5 միլիոն հայեր, ղողանջեցին աշխարհի հայկական եկեղեցիների զանգերը:
Նույն օրը Բաղդադում հայերը, Իրաքի դրոշները պարզած, հավաքվեցին թուրքական դեսպանատան առջև: Հայկական ակումբի սկաուտների ուղեկցությամբ ցույցը կազմակերպված էր հիանալի ձևով:
Ցուցարարները պարզել էին պաստառներ, որոնք դատապարտում էին այդ սև թվականը և պահանջում էին Թուրքիային զերծ մնալ Իրաքի ներքին քաղաքական հարցերին միջամտելուց:
Ցուցարարները կանգնեցին թուրքական դեսպանատան առջև: Կարդացվեց հայտարարության տեքստ և պահանջեցին դեսպանից կամ նրա ներկայացուցչից դուրս գալ ստանալու հայտարարության տեսքստը, որով Թուրքիայից պահանջում էին ճանաչում և հատուցում: Սակայն դեսպանատան դռները փակ մնացին: Ցուցարարներին շփոթեցնելու համար իջեցվեց թուրքական դրոշը, որ նրանք հասկանային, որ սխալ հասցեով են եկել: Սակայն հայտարարության տեքստը ցուցարարները փակցրեցին դեսպանատան ցանկապատի վրա:
Հայերի այս ցույցը ինքնաբուխ չէր, այլ ուսումնասիրված էր և լավ կազմակերպված, որի միջոցով իրենց ձայնը փորձեցին հասցնել համայն աշխարհին, որ այսօրվա թուրքերը Օսմանյան պետության ժառանգներն են: Նրանք շարունակում են իրենց նախնիների նույն ուղին, որոնք իշխեցին Իրաքում ավելի քան 400 տարի և այսօր աջակցում են ծայրահեղական խմբավորումներին, հեշտացնելով նրանց ներխուժումը Իրաքի և Սիրիայի քաղաքներ, առանց փոքր-ինչ մտածելու, որ նրանք սպանում են իրենց կրոնակից եղբայրներին:
Թուրք քաղաքական գործիչներն այսօր երազում են իրենց վաղեմի գրաված տարածքներին վերատիրանալու մասին՝ ի հաշիվ ժողովուրդների տառապանքների:
Հայերն իրենց ազգային պատկանելությունը պահելով հանդերձ, ցույցի ընթացքում պարզեցին միայն իրաքյան դրոշներ՝ Իրաքի միացյալ խոսքը և ձայնը բարձրացնելու և իրենց հավատարիմ պատկանելիությունը ցուցաբերելու այս երկրի հանդեպ: