Ապրիլի 24-ին Երևանում կլինի Լիբանանի խորհրդարանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը

Լիբանանի պաշտոնական պատվիրակությունը` խորհրդարանի փոխնախագահ Ֆարիդ Մքարիի գլխավորությամբ, ապրիլի 21-ին ժամանելու է Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Նրանց հետ Հայաստան են գալու նաև լիբանանյան բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է «Ազդակ» օրաթերթը:
Հիշեցնենք, որ Լիբանանն արաբական միակ երկիրն է, որի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է հայ ժողովրդի դեմ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը: