Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը Քեսապում. լուսանկարներ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/q13.jpg)
Այսօր առավոտյան Քեսապի Ս. Երրորդություն Հայ Ավետարանական եկեղեցում քեսապահայությունը ոգեկոչեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:Ժողովուրդը ծաղկեպսակներով ուղևորվեց դեպի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող, որտեղ հոգեհանգստյան պաշտոն կատարվեց հայ նահատակների հոգիների խաղաղության համար:
Հիշեցնենք, որ անցյալ տարի մարտի 21-ին ահաբեկիչների կողմից Քեսապի գրավվման ժամանակ հրո ճարակ դարձավ Ս. Երրորդություն Հայ Ավետարանական եկեղեցին: