«Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» գիտաժողով՝ գլոբալ ֆորումի շրջանակում

Ապրիլի 22-23-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Երևանում՝ (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր) կկայանա «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը:

 ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի,  Համաշխարհային հայկական կոնգրսի, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի, «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» համահայկական մասնագիտական կազմակերպության աջակցությամբ գլոբալ ֆորումի ընթացքում կանցկացվի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգայինիրավական հիմնախնդիրները» խորագիրը կրող գիտաժողովը (3-րդ հարկ, D հարթակ):

 Գիտաժողովին մասնակցելու են աշխարհի 14 երկրից հայ և օտարազգի շուրջ 60 մասնակից՝ միջազգային իրավունքի մասնագետներ, ցեղասպանագետներ, ինչպես նաև մասնագետներ ՀՀ-ից և ԼՂՀ-ից:

Scroll Up