Ցեղասպանության տարելիցի միջոցառումները հեռարձակվելու են արբանյակով

Ապրիլի 22-ից 24-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված բոլոր միջոցառումները հեռարձակվելու են Eutelsat 10A կամ Eutelsat 7B արբանյակների միջոցով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովից հայտնում են, թե Հյուսիսային Ամերիկայի  և Հարավային Ամերիկայի տարածքում հեռարձակում կազմակերպելու համար նույնպես տարվում են աշխատանքներ: Ազդանշանի ընդունման տվյալները շուտով կտեղադրվեն կայքում:

Scroll Up