«Սովորենք հայերեն..» «Արի տուն-2014»-ը Ստեփան Շահումյանի անվան դպրոցում

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2014»  5-րդ փուլի մասնակիցների համար հայոց լեզվի դասընթացները Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում սկսվեցին հետաքրքիր անակնկալով. դպրոցի տնօրինութունը, մանկավարժներն ու աշակերտները կազմակերպել էին հայրենասիրական դաս-հանդիսություն:

Տնօրեն Կարինե Սաքանյանը բացման խոսքում ողջունեց 12 երկրից ժամանած սփյուռքահայ  պատանիներին ու աղջիկներին, և հակիրճ ներկայացրեց մայրաքաղաքի թիվ  առաջին դպրոցի փառավոր պատմությունը:

Ստեփան Շահումյանի անվան դպրոցը արդեն երրորդ տարին է հյուրընկալում արիտունցիներին: Նրանց համար երևանյան դպրոցների լավագույն մանկավարժները անցկացնում են հայոց լեզվի և հայրենագիտության հնգօրյա դասընթացներ:

5-րդ փուլի մասնակիցների  համար նախատեսված դասերի առաջին օրը՝  հուլիսի 22-ին,  Մաշտոցի պողոտան շքեղացել էր արիտունցիների, հյուրընկալող ընտանիքների անդամների, դպրոցի մանկավարժների ու աշակերտների և բազմաթիվ անցորդների մասնակցությամբ հայրենասիրական երգերով, պարերով, ասմունքով և հայրենասիրական վանկարկումներով հագեցած գեղեցիկ ու մեծ հանդիսությամբ: Տոնական էր ամբողջ պողոտան, ուր  թևածում էր մեսրոպյան  ոսկեղենիկ ու հայաշունչ հայերենը,  մաշտոցյան ոգին:

Տաթև Դավթյան

unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (9) unnamed (11)

Scroll Up