Հալեպի Սուլեյմանիե շրջանում հայեր են վիրավորվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/07/download13.jpg)
Զինյալ ահաբեկչական խմբավորումները Հալեպի Սուլեյմանիե շրջանում կրկին ռումբեր են պայթեցրել: Պայթյունից հայեր են վիրավորվել: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հալեպի «Գանձնասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, վիրավորվել են Ավետիս և Էլիզ Քյուրքջյանները, Լարա Սնունին: Վիրավորների կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:
Վերջին երկու ամիսների ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել: Սիրիական հակամարտության 3- ից ավելի տարիների ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Մասնավորապես հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ սրվել է:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: