Ծաղկազարդի տոնը և մանուկների օրհնությունը Դամասկոսում

Մարտի 29-ին, Ծաղկազարդի տոնին Դամասկոսի ս. Սարգիս եկեղեցում պատարագ է մատուցվել: Պատարագի ավարտին Դամասկոսի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը հանդես է եկել օրվա խորհրդի մասին քարոզով: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Դամասկոսի Ազգային Առաջնորդարանից:

Մեկնելով ներկայ դժուարին պայմաններէն եւ ապահովութեան նկատառումներէն Դռնբացէքի արարողութիւնը կատարուեցաւ յաւարտ Սուրբ Պատարագի:

Ներկա դժվարին պայմաններից ու ապահովության նկատառումներից ելնելով՝ Դռնբացեքի արարողությունը կատարվել է Պատարագի վերջում: Պատարագից հետո տեղի է ունեցել երեխաների օրհնության արարողություն, որին մասնակցել են մեծ թվով հավատացյալներ և երեխաներ:

Պատարագին  մասնակցել է նաև Սիրիայի բնապահպանության հայազգի նախարար Նազիրա Սարգիսը:

Դամասկոսի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը բոլորին մաղթել է առողջություն, խաղաղ, հաջողությամբ և հավատքով լեցուն ապագա: Մանուկների օրհնությունից հետո հայրենասիրական և ազգային երգերով հանդես է եկել Դամասկոսի Հ.Մ.Մ. նվագախումբը:

Scroll Up