«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

Հունվարի 27-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի 2017թ. անդրանիկ նիստը: Նախարարը ողջունեց հասարակական խորհրդի անդամներին, հատուկ շնորհակալություն հայտնեց նիստին մասնակցելու համար Սփյուռքից ժամանած՝ Սևակ Հակոբյանին և Հովիկ Քասլակյանին, նշեց, որ սփյուռքյան մյուս գործընկերները նույնպես ուղարկել են օրակարգի հետ կապված իրենց կարծիքները:

ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի 2017 թվականի աշխատանքային ծրագրի մասին զեկուցեց և հաստատման ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի քարտուղար Ա.Էլչիբեկյանը: Հասարակական խորհրդի 2017թ. աշխատանքային ծրագիրը հաստատվեց:

Սփյուռքյան համահայկական կառույցների հետ կնքած ՀՀ սփյուռքի նախարարության համագործակցության պայմանագրերի կատարման ընթացքը ներկայացրեց նախարարության համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Ն.Մուրադյանը: Նա նշեց, որ այսօր աշխարհի ավելի քան 117 երկրներում գործում են  հազարավոր հայկական կառույցներ: Համահայկական ամենամեծ և երկար ճանապարհ անցած կառույցների թիվը 24-ն է: ՀՀ սփյուռքի նախարարությունը համագործակցում է համահայկական բոլոր կառույցների հետ: ՀՀ սփյուռքի նախարարության հետ հուշագրեր են կնքել 6 խոշորագույն համահայկական կառույց:

ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ ի տարբերություն շատ համաձայնագրերի, որոնք այդպես էլ մնում են թղթի վրա, նախարարությունը արդյունավետ համագործակցում է այդ կառույցների հետ: Այս տարի հուշագրեր կկնքվեն ևս մի քանի կառույցի հետ:

ՀՀ սփյուռքի նախարարության 2017 թվականի «Մեր մեծերը» ծրագիրը ներկայացրեց Համահայկական ծրագրերի վարչության պետ Գ.Գյանջումյանը: Նա նշեց, որ 2016 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկված են  եղել Սրբուհի Տյուսաբի, Վահե Հայկի, Ավետիս Ահարոնյանի, Գրիգոր Խանջյանի և Գրիգոր Զոհրապի անունները, որոնց նվիրված շուրջ 30 մեծարման միջոցառումներ են կազմակերպվել ՀՀ բուհերում և դպրոցներում, ինչպես նաև Սփյուռքի կրթօջախներում: Զեկուցողն առաջարկեց 2017 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկել Ռուբեն Մամուլյանի, Ալեքսանդր Մանթաշյանցի, Տիգրան Չուխաջյանի, Հովհաննես Այվազովսկու անունները և Սուրբ Ղազար կղզու հայկական կաթոլիկ վանքը: Առաջարկվեց 2017թ. «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկել նաև Վահան Թեքեյանի անունը: Հասարակական խորհուրդը ընդունեց առաջարկը:

2017 թվականը «Արցախի տարի» հանրահռչակելու վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս.Սրապիոնյանը: Նա անդրադարձավ  «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը, և մասնավորապես նշեց. «ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցած լրագրողների 8-րդ համաժողովի մասնակից, աշխարհի 31 երկրից ժամանած ավելի քան 140 հայ լրագրողները, կարևորելով իրենց դերակատարությունը և պատասխանատվությունը Արցախի խնդրում և անսալով ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկին՝ որոշեցին Սփյուռքի նախարարության հովանու ներքո կյանքի կոչել  «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը, որը Հայաստանում և Սփյուռքում տարաբնույթ ծրագրերի, միջոցառումների ու ձեռնարկների միջոցով միտված է զարգացնելու ու տարածելու ազգային տուրքի, Հայրենիքին և մասնավորապես՝ Արցախին օգնելու, սատար կանգնելու գաղափարը, արթուն պահելու սեփական ժողովրդի հանդեպ պարտքի գիտակցումը, նպաստելու ազգային ինքնության պահպանմանը, ԼՂՀ անկախության ճանաչմանը, պաշտպանունակության բարձրացմանը, ԼՂՀ-ում  սոցիալ-տնտեսական, մշակութային և կրթական խնդիրների լուծմանը, համայնքային կյանքի կազմակերպմանը, համախմբմանը՝ Հայրենիքի զարգացման գաղափարի շուրջ: Սփյուռքի նախարարը, նկատի ունենալով շարժման հաջողվածությունն ու տարածումը, առաջարկեց 2017 թվականը հայտարարել «Արցախի տարի»: Այդ միջոցառման շրջանակներում որոշվեց ի լրումն «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի, անցկացնել «Անկախ Արցախ» համահայկական փառատոն և կոչով դիմեցինք հայրենական և սփյուռքյան կառույցներին»:

Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց սփյուռքյան բոլոր կառույցների և անհատների մասնակցությունը  «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը, Ղարաբաղը Սփյուռքին համակողմանիորեն ներկայացնելը: «Հայ դատը պետք է Ղարաբաղում լուծվի», – նշեց նախարարը և հավելեց. «Ղարաբաղը պաշտպանելով ու հզորացնելով, մենք պաշտպանում և հզորացնում ենք Հայաստանը»: Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ անելիքներ շատ կան, Սփյուռքում հայապահպանությանը նպաստող առաջնահերթ խնդիրներից մեկն էլ հպարտ, հաղթող հայի կերպարի կերտումն է:

%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d6%80%d5%a41%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d6%80%d5%a42 %d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d6%80%d5%a43%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d6%80%d5%a44%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d6%80%d5%a45%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d6%80%d5%a46%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d6%80%d5%a47%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d6%80%d5%a48

Scroll Up