Շուշիում կնշվի Ասմունքի համահայկական 5-րդ փառատոնը

2016թ. օգոստոսի 1-5 «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնի շրջանակներում Շուշիում կիրականացվի Ասմունքի ամենամյա հինգերորդ փառատոնը, որը կազմակերպում է «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցը և ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 2-ին, հայտնում է «Հայերն այսօրը»:

2015թ. փառատոնին մասնակցել են 90 աշակերտներ 8 երկրից` Հայաստանից, Արցախից, Իրանից, Վրաստանից (Ջավախքից ), Լիբանանից, Ուկրաինայից, Բելառուսից և ԱՄՆ-ից:

Առաջնորդվելով  փառատոնի հաջողությամբ` այս  տարի  կազմկոմիտեն ընդլայնել է փառատոնի շրջանակները` հրավիրելով մասնակիցներ նաև Կանադայից և Ռուսաստանից:

Յուրաքանչյուր երկրից կարող են մասնակցել 6-18 աշակերտներ` 3 տարիքային խմբի (նախնական պայմանավորվածության համաձայն): Մրցույթի մասնակիցների ընտրությունը թողնվում է երկրների հայեցողությանը:

Տարիքային խմբեր`

  • 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարանցիներ (9,10,11,12 տարեկաններ)
    • 8-րդ և 9-րդ դասարանցիներ (13,14 տարեկաններ)
    • 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանցիներ (15+ տարեկաններ)

Մասնակից երկրներ` Հայաստան, Արցախ, Վրաստան, (Ջավախք), Լիբանան, Իրան, ԱՄՆ, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Կանադա:

Կազմակերպիչներ`

  • ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարություն
  • Գուրգեն Մելիքյան, Արևելագիտության ֆակուլտետի դեկան, ԵՊՀ
  • Արծրուն Ավագյան, Բանասիրության ֆակուլտետի դեկան, ԵՊՀ, Կազմկոմիտեի նախագահ
  • Սամվել Մուրադյան, Հայ գրականության ամբիոնի վարիչ, ԵՊՀ

Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն նաև այցելություններ Արցախի  տեսարժան վայրեր, Զոհված Ազատամարտիկների թանգարան, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, Գանձասար և Կանաչ ժամ եկեղեցի, Տիգրանակերտ, Հունոտի կիրճ, Տաթևի վանք, Քարահունջ: Կիրականացվեն նաև երեկոյան տոնակատարություններ:

Փառատոնին վերաբերող հարցերով կարող եք զանգահարել (+374) 477 3-15-99 հեռախոսահամարով կամ գրել avanshushi@hotmail.com էլեկտրոնային հասցեին (համակարգող՝ Սարգիս Գալստյան):

Սպասում ենք Ձեր մասնակցությանը: Զարցացնենք մեր սերը պոեզիայի նկատմամբ:

Scroll Up