ՀՀ սփյուռքի նախարարության 2016 թվականի «Մեր մեծերը» ծրագիրը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին

Հարգելի´ հայրենակիցներ,
ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում 2009 թվականից իրականացնում է «Մեր մեծերը» ծրագիրը, որի գլխավոր նպատակը մեր հռչակավոր մեծերի հայրենանվեր գործունեությունը սերունդներին ներկայացնելն ու նրանցում հայրենասիրության զգացում ձևավորելն ու զարգացնելն է:
2016 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել են Սրբուհի Տյուսաբի, Վահե Հայկի, Ավետիս Ահարոնյանի, Գրիգոր Խանջյանի և Գրիգոր Զոհրապի անունները:
Ծրագրի շրջանակներում Սփյուռքի կրթամշակութային օջախներում, ինչպես նաև ՀՀ դպրոցներում կազմակերպվում են մեծարման միջոցառումներ, պոեզիայի տոներ, շարադրությունների մրցույթներ, հրատարակվում են գրքույկներ, պատրաստվում խտասալիկներ և այլն:
Իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվությունը տարվա ընթացքում պարբերաբար տրամադրվում է նախարարությանը, նյութերը տեղադրվում են «Հայերն այսօր» պարբերականում:
Սիրելի´ հայրենակիցներ,
Դարձե´ք ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի մասնակիցը, ձեր ձեռնարկներում անդրադարձե՛ք ծրագրում ընդգրկված անուններին, տարվա ընթացքում կազմակերպե՛ք միջոցառումներ` նվիրելով դրանք ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանին:
Նյութերը կարող եք ուղարկել mshakuyt.diaspora@mail.ru էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ՀՀ սփյուռքի նախարարություն՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեով, կամ զանգահարել ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչություն՝ 010 585601 (700) հեռախոսահամարով: