Հայոց ցեղասպանության թանգարան­ինստիտուտի ցուցադրությանը 2015­ին ծանոթացել է 72 հազար այցելու

Հայոց ցեղասպանության թանգարան­ ինստիտուտի նոր ու համալրված ցուցադրությանը 2015­-ին ծանոթացել է մոտ 72 հազար այցելու: «Արմենպրես»­-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանը տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան­ ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

«Տարին աննախադեպ էր թուրք այցելուների քանակով: Այս տարի թանրագարանի վերաբացումից հետո թանգարան է այցելել Թուրքիայի 1000 քաղաքացի»,­ ասաց Լուսինե Աբրահամյանը:

Նրա խոսքով` տարբեր երկրներից մոտ 71 պատվիրակություն է այցելել թանգարան, այդ թվում` ապրիլի 24­-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու եկած Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահների գլխավորած պատվիրակությունները:

Ընթացիկ տարում Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան­ինստիտուտ է այցելել Հանրապետության ու սփյուռքի 16 հազար աշակերտ և ուսանող:

Scroll Up