Տեղի կունենա Հնչակյան քսան գործիչների նահատակության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով
Հունիսի 15-ին՝ ժամը 11:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, ՍԴՀԿ կենտրոնական վարչության նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) քսան գործիչների նահատակության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով:
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:
Գիտաժողովի մասնակիցներին կողջունեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Նիստերից առաջ տեղի կունենա «Քսանի լուսաբացը» ֆիլմի շնորհանդեսը:
Զեկուցումներով հանդես կգան քաղաքական գործիչ, պատմաբան, Լիբանանի խորհրդարանի նախկին անդամ Եղիկ Ջերեջյանը (Լիբանան), քաղաքական գործիչ, պատմաբան Քադիր Աքին (Թուրքիա), գրող, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը, պատմական գիտությունների թեկնածուներ Գեղամ Հովհաննիսյանը և Մանուկ Ստեփանյանը: Տեղի կունենան քննարկումներ: