Երիտասարդական բողոքի հավաք Նոր Ջուղայում՝ ի պաշտպանութիւն սիրիահայութեան

Ի պաշտպանութիւն  սիրիահայութեան եւ ի բողոք՝ Սիրիոյ Քեսապ հայկական քաղաքի վրա կատարւած ռազմական գործողութիւններում Թուրքիոյ հովանաւորութեանը, երեքշաբթի՝ ապրիլի 13-ի առաւօտեան ժամը 11-ին, Իրանի Իսֆահան քաղաքում «Turkish airlines»-ի գրասենեակի առջեւ տեղի ունեցաւ  երիտասարդական բողոքի համահաւաք, ուր  նախ ելոյթ ունեցաւ Շահինշահրի հոգւոր տեսուչ  Տ.  Անանիա վրդ.  Գուճանեանը, ապա ընթերցւեց  ցուցարարների  բանաձեւը, որում  դատապարտւում էր  Քեսապի վրա կատարւածը եւ  ՄԱկ-ից   ու մարդու իրաւունքները պաշտպանող  կազմակերպութիւններից  պահանջւում էր կանխել թուրքիայի հովանաւորութիւնը` նման ոճրագործութիւն իրականացնելու ուղղութեամբ, եւ  դիմում էր Իրանի պետութեանը՝ դիւանագիտական բոլոր  հնարաւորութիւնները   ի գործ դնել  տարածաղրջանի խաղղաութիւնը վերականգնելու համար: Բողոքի մասնակիցները, գալով Ս.Ամենափրկիչ վանք, Ապրիլեան եղեռնի նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի մօտ կատարեցին ծաղկեմատոյց  եւ  աղօթեցին  նահատակների  հոգիների խաղաղութեան համար:

     Համահավաքը կայացաւ Սպահանի Հայոց թեմի Թեմական խորհուրդի նախաձեռնութեամբ եւ   կազմակերպութեամբ «Ռուբէն »երիտասարդական միութեան:

Երանուշ Թահմազեան

Իրան(Նոր ջուղա)

Լուսանկարները՝ հեղինակի

unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (8) unnamed (9) unnamed (10) unnamed (11) unnamed (12) unnamed (13) unnamed (14) unnamed (15)

Scroll Up