2011-ին Զատիկը նշուելու է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրը

Ապրիլի 24-ին հայերը կարող են կանգնել ընտրութեան առաջ` ուր գնալ սկզբից. եկեղեցի պատարագի, թէ Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր:

2011-ին Զատիկը, որը նշւում է ողջ քրիստոնէական աշխարհում, եւ Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրը համընկնում են: Ապրիլի 24-ին հայերը կարող են կանգնել ընտրութեան առաջ` ուր գնալ սկզբից. եկեղեցի պատարագի, թէ Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր: Ինչպէս յայտնել է «Հայերն Այսօր»-ին Երեւանի պետական համալսարանի աստուածաբանութեան ֆակուլտետի դեկան, Սբ, Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու քահանայ, եպիսկոպոս Անոյշաւան Ժամկոչեանը, այդ օրը հայ ժողովուրդն առաւօտից պէտք է գնա Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր, իսկ յետոյ եկեղեցի` Զատկի պատարագի: «մենք պէտք է յարգենք անմեղ զոհերի յիշատակը, աղօթենք նրանց հոգիների համար, աղօթք յղենք Յարութեան համար: Որոշակի խորհրդանշական բան կայ նրանում, որ այդ երկու օրերը համընկել են. հայ ժողովուրդն իր գոյութեամբ իսկ Յարութեան խորհրդանիշ է: Մենք ապացուցել ենք ողջ աշխարհին, որ կարող ենք յարութիւն առնել չլսուած կոտորածներից յետոյ եւ աւելի հզօրանալէ,- ասել է եպիսկոպոս Ժամկոչեանը:

Միաժամանակ, ՀԱԷ որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ քրիստոնեան սկզբից պէտք է գնա եկեղեցի Զատկի պատարագի, այնուհետեւ` Ծիծեռնակաբերդ: Այս մօտեցման կողմնակիցները մէջբերում են Յիսուս Քրիստոսի խօսքերը. «թող հանգուցեալները թաղեն իրենց հանգուցեալներին, իսկ ինքներդ հետեւէք ինձէ:
«մայր Աթոռ Սբ Էջմիածինը արարողակարգ կը մշակի երկրի ղեկավարութեան համար, որում ասուելու է, թէ ուր եւ երբ պէտք է գնալէ,- հաղորդել է Մայր Աթոռի մամլոյ ծառայութեան ղեկավար քահանայ Վահրամ Մելիքեանը եւ յաւելել, որ նման համընկնում առաջին անգամը չէ տեղի ունենում:

Զատիկը (Քրիստոսի Յարութիւն) նշանակութեամբ երկրորդ եկեղեցական տօնն է եւ նշւում է լիալուսնից յետոյ յաջորդ կիրակի օրը, որը լինում է գարնանային գիշարահաւասարից յետոյ` մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատուածում:

Scroll Up