Տեղի Ունեցաւ «Իմ Հայաստան» Համահայկական 3-րդ Փառատօնի «Երգչախմբային Արուեստի Օրեր»-ու Փակման Հանդիսաւոր արարողութիւնը

Oգոստոս 10-ին Յակոբ Պարոնեանի անուան երաժշտական երգիծական թատրոնի դահլիճին մէջ տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակին նուիրուած ՀՀ սփիւռքի նախարարութեան «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատօնի «Երգչախմբային արուեստի օրեր»-ու փակման հանդիսաւոր արարողութիւնը: Փառատօնը կ’իրականացուի ՀՀ նախագահի բարձր հովանիի ներքոյ: Փակման հանդիսաւոր արարողութեան ներկայ էր ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Հակոբեան:

Հայկական ժողովրդական եւ էսթրատային երգերու կատարումներով հանդէս եկան Իրանի «Տաթեւ» երգչախումբը (գեղարուեստական ղեկավար եւ խմբավար` Համիկ Ալեքսանդրեան),  Ռուսաստանի «Շողեր» երգչախումբը (խմբավար Ելէնա Բեգլարեան), Էսթոնիոյ «Երազանք» երգչախումբը (գեղարուեստական ղեկավար եւ խմբավար Ճաննա Շահպազեան), Եգիպտոսի «Արաքս» երգչախումբը (գեղարուեստական ղեկավար եւ խմբավար Միհրան Ղազելեան), Վրաստանի  «Աղբիւր» երգչախումբը (գեղարուեստական ղեկավար  եւ խմբավար` Ռուզաննա Յովհաննիսեան), Հայաստանի  «Գառնի» վոկալ հնգեակը (գեղարուեստական ղեկավար Սոնա Ներսիսեան) եւ «Ծաղկազարդ» վոկալ անսամպլը (գեղարուեստական ղեկավար Լիլիթ Գրիգորեան):

Ելոյթ ունեցան նաեւ անհատ կատարողներ Ռոզա Ցպնեցեան` Ռուսաստանէն, Մասիս Մինասեան` Ուզպեքստանէն  եւ  Վլատիմիր Ահարոնեան` Հայաստանէն:

Փառատօնի մասնակիցներուն ողջունեց ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքեան: Ան շնորհակալութիւն յայտնեց բոլոր երգչախումբերուն, մասնակիցներուն եւ մասնաւորապէս հայ երգը Սփիւռքի մէջ պահպանելու ու տարածելու առաքելութիւնը իրականացնող ղեկավարներուն եւ խմբավարներուն` Հայաստանի անկախութեան 25-ամեակին նուիրուած փառատօնին մասնակցելու, Հայրենիքի մէջ իրենց ձայնը միասնաբար հնչեցնելու, մարզերուն մէջ մշակութային կեանքը աշխուժացնելու համար: Վ. Մելիքեան նշեց. «Հայ երգը վշտի, թէ ուրախութեան պահին միշտ ուղեկցել է շինականին ու զինուորին, կնոջն ու մանուկին: Այսօր էլ ե՛ւ Հայաստան աշխարհում, ե՛ւ ողջ Սփիւռքում  հնչում են կոմիտասեան մեղեդիներն ու հայկական ժողովրդական երգերը, ծնւում են նոր ստեղծագործութիւններ` սփոփելով ու ոգեկոչելով, արտայայտելով հայի  սէրն ու կարօտը, ամենանուիրական զգացմունքները: Եւ եթէ հայ երգն օտար ափերում շարունակում է հնչել այսպիսի հրաշալի մանուկների շուրթերից, ուրեմն յաւերժ է հայ ժողովուրդն ու նրա մշակոյթը:

Շնորհակալութիւն, սիրելի հայրենակիցներ, որ համաշխարհայնացման այս բարդ ու հակասական ժամանակաշրջանում դուք հայ երաժշտութեան միջոցով ամենուրէք պահպանում էք ազգային նկարագիրը` նպաստելով հայապահպանութեանը: Դուք երիտասարդների ազգային ինքնութեան, հայ ոգու սերմնացաններն էք, եւ այսօր մենք վայելեցինք ձեր աշխատանքի պտուղները: Փառատօնի օրերին դուք Հայրենիքից ստացաք նոր ստեղծագործական լիցքեր, ուժ ու կորով: Մաղթում եմ, որ ձեր բոլոր մտայղացումներն ու ծրագրերը իրականութիւն դառնան եւ հայ երգը հնչեցնէք նորանոր բեմերում`որպէս մեր յաղթանակների ու ձեռքբերումների, Սփիւռքում հայ մշակոյթը պահպանելու եւ զարգացնելու վկայութիւն»:

Նախարարի տեղակալը փառատօնի մասնակցութեան հաւաստագիրներ եւ յուշամետալներ յանձնեց երգչախումբերու ղեկավարներուն:

նախարարնախարար1IMG_7956IMG_7965 IMG_7974IMG_7976 IMG_7980 IMG_7996

Scroll Up