«Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Հոկտեմբերի 18-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց
Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կ’ունենայ «Եկեղեցի եւ պետութիւն
փոխյարաբերութիւններ. հրամայականներ եւ մարտահրաւէրներ» թեմայով գիտաժողով` կազմակերպուած
նախաձեռնութեամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի:
Գիտաժողովին զեկոյցներով հանդէս կը գան Մայր Աթոռի միաբաններ, տարբեր Եկեղեցիների,
ՀՀ պետական կառոյցների, համալսարանների, միջազգային քրիստոնէական եւ հասարակական
կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:
Քննարկման նիւթ կը դառնան Եկեղեցի-պետութիւն փոխյարաբերութիւնների ներկայիս
մոդելները Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում, կրօնական ազատութեան բնագաւառում
միջազգային օրէնքներն ու չափորոշիչները, Եկեղեցու դերը հասարակական կեանքում, ինչպէս նաեւ
անդրադարձ կը կատարուի ժամանակակից մարտահրաւէրներին: