«Ակոս»-ի խմբագիրն արձագանքել է Էրդողանին.պատմությունը որոշել է՝ ցեղասպանություն

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Եվրախորհրդարանի որոշման հետ կապված հայերի հասցեին արված խոսքերի համար։ Այս մասին գրում է NEWS.am-ը:

«Ակոս»-ի խմբագիրը, հիշեցնելով Էրդողանի «Եվրախորհրդարանի որոշումը մեր մի ականջից մտնում է, մյուսից դուրս գալիս» արտահայտությունը,  շեշտել է, որ սրանով Թուրքիան ցույց է տալիս շարունակում է ժխտողական եւ ռասիստական քաղաքականությունը։  «Ուրիշ անգամ Էրդողանը ասում էր, թե որոշումը թողենք պատմաբաններին։ Այո, պատմությունը արդեն որոշել է՝ ցեղասպանություն։ Էրդողանի ասածները բանակի ասածներից չի տարբերվում։

Հաջորդը որ Էրդողանն ասել է, թե հայերը Հայաստանից փախել եւ եկել ապրում են Թուրքիայում։ Հայերը չեն փախել, նրանք այստեղ աշխատում են։ Սրանով Էրդողանը վիրավորում է։  Բացի այդ, հայաստանցիների մեծ մասը այս հողերից Հայաստան գնացածների ժառանգներն են։

Էրդողանը հայերին արտաքսելու հետ կապված օգտագործեց deport բառը։ Անգլերենում այն ունի տեղահանություն իմաստը»,-ասել է «Ակոս»-ի գլխավոր խմբագիրը։

Scroll Up