Վալերի Բրյուսովը և Հայոց ցեղասպանությունը
Մոսկվայում «Սերեբրյաննի վեկ» գրականության պետական թանգարանում (Վ. Բրյուսովի տուն), տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին առիթով հայ եւ ռուս հումանիտար եւ հասարակական մտքի ներկայացուցիչների երեկոն:
Հայկական կազմակերպությունների կողմից Հայերի ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների շարքում տեղ է գտնվում նաեւ նրանց համար, ովքեր սիրել եւ անկեղծորեն ցավակցել են հայ ժողովրդին: Այնքան էլ շատ չեն նրանք, ովքեր իրենց ստեղծագործությամբ եւ աշխատանքով նպաստել են հայկական գրականության եւ մշակույթի առաջընթացին, ովքեր Հայերի ցեղասպանության դեմ իրենց ձայնն են բարձրացրել այն ժամանակ, երբ պետական գործիչները նախընտրել են լռել եւ չնկատել հայերի անմարդկային կոտորածները, որը անպատիժ իրականացնում էր թուրքական կառավարությունը:
Քսաներորդ դրասկզբին հայկական պոեզիայի ժողովածու կազմելու ռուս բանաստեղծ Վալերի Բրյուսովի աշխատանքը համարժեք է գրական հերոսության: Շատ բանաստեղծներՙ, ում աշխատանքները ընդգրկված են ժողովածուում, եղեռնի տարիներին սպանվել են: Բրյուսովի շնորհիվ հայ բանաստեղծներ Վարուժանը, Սիամանթոն, Թեքեյանը, Մեծարենցը եւ մյուսները հայտնվեցին այն հեղինակների շարքում, որոնց ստեղծագործությունները արդեն ծանոթ էին ռուս գրականությանը:
Մոսկվայում, «Սերեբրյաննիյ վեկ» գրականության պետական թանգարանում (Վ. Բրյուսովի տուն), տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին առիթով հայ եւ ռուս հումանիտար եւ հասարակական մտքի ներկայացուցիչների երեկոն` կազմակերպված «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության կողմից: Թանգարանի տնօրեն Միխայիլ Շապոշնիկովը, Վ. Բրյուսովի անվ. Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի դոցենտ Էլեոնորա Դանիելյանը, գրականագետ Արմեն Գեւորգյանը մանրամասն ու հանրամատչելի կերպով պատմեցին Բրյուսովի ստեղծագործության, Հայաստանի եւ հայ բանաստեղծների հետ նրա կապերի մասին:
Երեկոյում ելույթ ունեցավ ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի անդամ Ռաֆայիլ Զինուրովը: Նրա ներկայությունը երեկոյին խորհրդանշական էր, քաի որ ժամանակին բանաստեղծ Բրյուսովը հայոց պատմությունը շարադրել է արձակ կերպով, իսկ Զինուրովը արդեն մեր օրերում դարձել է չափածո կերպով հայոց պատմության հեղինակ: Ու թեեւ ինքը, Զինուրովը հնարավոր չի համարում իր եւ Բրյուսովի ստեղծագործությունների համեմատությունը, բայց զուգահեռն ակնհայտ է: Նա արդեն ձեռնամուխ է եղել հայ բանաստեղծների թարգմանությանը բաշկիրերնի:
«Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանի խոսքերով, Բրյուսովի ստեղծագործությունը, Հայաստանի եւ հայերի նկատմամբ նրա վերաբերմունքը կարող են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի ստեղծագործող մտավորականության համար օրինակ ծառայել: Տունը եւ պատերը, ուր տեղի է ունենում երեկոն, բառացիորեն ներծծված են հայոց պատմությամբ: Այստեղ մեկ անգամ չէ, որ եղել են նշանավոր հայ բանաստեղծները, հասարակական գործիչները: Այստեղից Բրյուսովը ի նպաստ հայերի զայրացած նամակներ է գրել տարբեր դեսպանությունների եւ պետական հաստատությունների: «Մենք, ռուսներս, այնպես ինչպես ողջ Եվրոպան, հայերին հիշում ենք միայն այն օրերին, երբ նրանք կարիք ունեն օգնության ձեռքի, որպեսզի փրկվեն սուլթանի գազազած դահիճների համատարած ոչնչացումից…»:
Յուրի Նավոյանի հաստատմամբ, այն որ հայ ժողովրդի համար ամենածանր ժամանակ ի պաշտպանություն հնչեց ռուս մտավորականի ձայնը, ունեցավ հսկայական հասարակական-քաղաքական նշանակություն եւ անհետ չանցավ: «Հարյուր տարի տարի անց մենք նորից Բրյուսովի տանն ենք, բայց արդեն ուրիշ հանգամանքով: Եթե 1915 թ. մեր մոսկովյան հայրենակիցները ռուս հայտնի բանստեղծի ուշադրությունն էին հրավիրում հինավուրց ժողովրդի ջարդերի եւ նրա մշակութային արժեքների ոչնչացման վրա, ապա այսօր մենք մեր բարեկամների հետ եկել ենք ընդգծելու, որ կա հայկական պետականություն, բանակ եւ արտաքին քաղաքականություն, եւ հայերը պետական մակարդակով, մյուս երկրների հետ համագործակցաբար պայքարում են ցեղասպանության հանցագործության դեմ»:
Հայ ժողովուրդը հիշում եւ մեծարում է Բրյուսովին, ըստ արժանվույն է գնահատում նրա գրական հերոսությունը: Բրյուսովի գործը ապրում եւ շարունակվում է: Երեկոյին հնչեցին Բրյուսովի կազմած ժողովածուում տեղ գտած արեւմտահայ բանաստեղծների եւ Սերգեյ Գորոդեցկու ստեղծագործությունները` Մոկվայի Ս. Փարաջանովի անվ. գեղարվեստական թատրոնի արտիստների կատարմամբ: Տեղի ունեցավ նաեւ համերգ, ուր Առնո Բաբաջանյանի եւ Դավիթ Մնացականյանի դաշնամուրային ստեղծագործությունները կատարեցին միջազգային մրցույթների դափնեկրներ Նիկիտա Մնդոյանցը եւ Անդրեյ Բարանենկոն: