Սուրբ Պետրոսի տաճարում առաջին անգամ հայկական ծիրանափող է հնչել (տեսանյութ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/դուդուկ-300x225.jpg)
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագին հայկական ծիրանափող է հնչել, գրում է news.am-ը
Սա աննախադեպ էր ոչ միայն Սուրբ Պետրոսի տաճարում, այլև ընդհանրապես պատարագի ընթացքում հնչելու առումով:
Սուրբ պատարագի ընծաները՝ հացը և գինին, դեպի սուրբ խորան տարան հայկական տարազներով երեխաները:
Պատարագի ընթացքում մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի:
Ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին աղոթ հնչեց տարբեր լեզուներով՝ հայերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն և պորտուգալերեն:
Նշենք, որ այս պատարագը պատմական իրադարձություն էր. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ Սուրբ Պետրոսի տաճարում առաջին անգամ համատեղ պատարագ են մատուցում Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները: