Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ. մանրամասներ

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ սրբադասման դատավորությունների կարդինալ Անջելո Ամատոն իր խոսքում նշեց, որ Գրիգոր Նարեկացին իր կյանքով և վարդապետությամբ քարոզել է գեղեցկության վարդապետությունը և նրա խոսքի գեղեցկությունը և վարդապետությունը գնահատել է ժողովուրդը: «100 տարի առաջ Արևելյան եկեղեցու հայրապետներից մեկը՝ սբ Եփրեմ Ասորին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Այժմ խնդրում ենք, որ Արեւելյան եկեղեցու հայրապետներին տիեզերական եկեղեցու վարդապետ հայտարարել Գրիգոր Նարեկացուն: Նա իր կյանքով եւ իր վարդապետությամբ քարոզել է գեղեցկության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկությունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատվել են և՛ ժողովրդի, և՛ խորիմաստ աստվածաբանների կողմից: Նրա տևական ժողովրդականությունը կապված է իր գլխավոր աշխատության՝ «Մատյան Ողբերգության» հետ, որը հայ ժողովուրդն անվանում է «Նարեկ» և այն հայ ժողովրդի մեջ համարվում է նրա ամենատարածված գրությունը: Նրա միտքը և խոսքը համեմատելի է Հովհաննես Ոսկեբերանի և Գրիգոր Լուսավորչի հետ: Ահա այս պատճառներից ելնելով՝ բազմաթիվ եպիսկոպոսներ դիմել են Հռոմի պապին, որ նա հռչակվի Տիեզերական եկեղեցու վարդապետ: Բոլոր աստվածաբանները սրբերի սրբադասման դատավարության ժողովին տվել են իրենց դրական կարծիքը եւ ստորագրել այն հռչակագրի տակ, որ Գրիգոր Նարեկացին ստանա այդ պատվաբեր տիտղոսը: Բոլոր կարդինելների կողմից ևս տրվել է այդ համաձայնությունը»,­շեշտեց նա: Նա նշեց նաև, որ այս տարի նաև առաջին հարյուրամյակն է այն սարսափելի չարիքի, որին զոհ գնաց հայ ժողովուրդը և այս ողբերգության մեջ ևս Գրիգոր Նարեկացին հանդես եկավ, որպես հույսի եւ խաղաղության կերտող: Այնուհետև Թուրքիայում հայ կաթողիկե առաջնորդն գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքյանը կարդաց Նարեկացու համառոտ կենսագրությունը՝ բացատրելու համար ներկաներին, թե որն է պատճառը, որի համար այդքան բազմաթիվ կարդինալներ խնդրել են նրան հռչակել տիեզերական եկեղեցու վարդապետ: Տիեզերական եկեղեցու վարդապետի կոչումը բարձրագույնն է, որ կարող է շնորհել Հռոմի պապը:

Scroll Up